Դադարեցվել է Առաջին ալիքի անալոգային հեռարձակումը Երևանում, Արարատյան դաշտավայրում և Հանրապետության որոշ այլ տարածքներում:
Հարգելի հեռուստադիտողներ, տեղեկացնում ենք, որ խափանվել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի անալոգային հաղորդակը, ինչի պատճառով դադարեցվել է Առաջին ալիքի անալոգային հեռարձակումը Երևանում, Արարատյան դաշտավայրում և Հանրապետության որոշ այլ տարածքներում: Այժմ Առաջին ալիքը անալոգային տիրույթում ժամանակավորապես հասանելի է Ռուսաստանի առաջին ալիքի հաճախականության վրա:
Այժմ տարվում են աշխատանքներ հեռուստատեսային հեռարձակումը վերականգնելու ուղղությամբ:
Նոր մանրամասների դեպքում կհաղորդենք հաջորդիվ:
Հայցում ենք Առաջին ալիքի հեռուստադիտողների ներողամտությունը: