Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այսօր ժամը 13:00-ից՝ ուղիղ միացումներ կապահովի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այսօր ժամը 13:00-ից ուղիղ միացումներ կապահովի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Տեղում աշխատող Առաջին ալիքի նկարահանող խումբը կներկայացնի սահմանին տիրող իրավիճակը:
Հանրային հեռուստաընկերության հեռուստաշարժակայանն արդեն Արցախում է, և բաց ազդանշանի միջոցով ինչպես հայկական, այնպես էլ միջազգային հեռուստաընկերությունները հնարավորություն կունենան օգտվել հեռարձակման հնարավորությունից:
Նոր տեղեկությունների դեպքում կհաղորդենք հավելյալ: