Կրեմլում լրջորեն մտահոգված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ:
Կրեմլում լրջորեն մտահոգված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ավելացրել, որ առաջնահերթ են համարում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը վերադառնալն ու ռազմական գործողությունների վերսկսման հետևանքով վնասները նվազագույնի հասցնելը: Մոսկվան հուսով է, որ խաղաղության մասին կոչերը լսելի կլինեն Երևանում ու Բաքվում:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման կապակցությամբ և հույս հայտնել, որ միջազգային հանրության ջանքերով կհաջողվի թուլացնել լարվածությունը:
Մանրամասները՝ տեսանյութում