ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հատուկ այցով իրավապաշտպանների հետ մեկնել է Արցախ՝ տեղում ուսումնասիրելու եւ ծանոթանալու քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած ոտնձգություններին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հատուկ այցով իրավապաշտպանների հետ մեկնել է Արցախ՝ տեղում ուսումնասիրելու եւ ծանոթանալու քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած ոտնձգություններին: Խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև երեխաների և տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները Արման Թաթոյանը ներկայացրել է ՄԱԿ-ի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարներին՝ ընդծելով, որ Եվրախորհրդի տարածքում խաղաղ բնակիչների իրավունքների և կյանքի նկատմամբ դաժանության ամենաբարձր աստիճանի հասնող զանգվածային ոտնձգությունները չեն կարող հանդուրժելի լինել: Համապատասխան հաղորդակցություն է նախաձեռնվել նաև HumanRights Watch, AmnestyInternational կազմակերպությունների, ԵԱՀԿ-ի, ինչպես նաև օմբուդսմենական միջազգային կազմակերպությունների հետ: