Վարչապետ Արսենի Յացենյուկի և նրա նախարարների աշխատանքը թեև չի գոհացնում պատգամավորներին, այդուհանդերձ Գերագույն Ռադան նրանց անվստահություն չհայտնեց:
Վարչապետ Արսենի Յացենյուկի և նրա նախարարների աշխատանքը թեև չի գոհացնում պատգամավորներին, այդուհանդերձ Գերագույն Ռադան նրանց անվստահություն չհայտնեց: Վարչապետին պաշտոնից հեռացնելու օգտին քվեարկել է 194 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր նվազագույնը 226 ձայն:
Հենց այդ վստահությունը վերականգնելու անհրաժեշտությամբ էր, որ նախագահ Պորոշենկոն նախորդ օրը հորդորել էր Յացենյուկին ինքնակամ հեռանալ պաշտոնից: Բայց Ռադայի քվեարկությունը Յացենյուկին վարչապետի աթոռին թողեց վատագույն դեպքում ևս կես տարով, քանի որ կառավարությանն անվստահություն հայտնելու հնարավորություն պատգամավորները կունենան միայն հաջորդ նստաշրջանում, սեպտեմբերից ոչ շուտ:
Մանրամասները՝ տեսանյութում