Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կանխատեսել է, որ դոնբասյան հակամարտությունը տեւական կլինի:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կանխատեսել է, որ դոնբասյան հակամարտությունը տեւական կլինի: Նա Մոսկվային մեղադրել է մինսկյան պայմանավորվածությունները խախտելու մեջ:
«Ցավոք, պատերազմն ավարտված չէ: Մենք շատ հեռու ենք Ուկրաինայում խաղաղությունից: Դրա ուղին միայն ուժեղ զինված ուժերն են, Ազգային գվարդիան եւ ուկրաինական բանակը, որը կպաշտպանի երկիրը»,- հավելել է Յացենյուկը:
Ուկրաինայի Անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչության պետ Գրիգորի Օստաֆիյչուկը հայտարարել է, թե իրենք ունեն Դոնբասում 3 500 ռուս զինծառայողի ներկայության փաստեր: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն էլ հակադարձել է, թե իրենք ռազմական գործողությունների վերսկսման մշտական սպասման մեջ են եւ պատրաստ են ցանկացած սցենարի: