ԱԺ նիստը մեկնարկելուն պես խորհրդարանականները քվեարկությամբ ընդունեցին «ՄԻՊ ընտրության կարգի» մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով օմբուդսմենի մեկ թեկնածու է առաջադրելու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
ԱԺ նիստը մեկնարկելուն պես խորհրդարանականները քվեարկությամբ ընդունեցին «ՄԻՊ ընտրության կարգի» մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով օմբուդսմենի մեկ թեկնածու է առաջադրելու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Մինչև քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության ղեկավարը հանձնաժողովի նախագահին խնդրեց ներկայացնել նախագծի վերջնական տեսքը: ՕԵԿ-ից ասացին, որ ձեռնապահ կքվեարկեն, առաջարկություն են արել, չի ընդունվել: Ժառանգության միակ ժառանգականը՝ Զարուհի Փոստանջյանը, համարում է, որ նախագիծը ժողովրդավար սկզբունքներին դեմ է՝ մրցակցություն չկա: Անկախ պատգամավոր Քոքոբելյանն էլ է դեմ մեկ թեկնածուի առաջադրմանը, նրա կարծիքով թեկնածուները մի քանիսը պետք է լինեն: Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ նախագիծը մնում է անփոփոխ:
Հավանական թեկնածուներն իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև փետրվարի 9-ը:
Առաջին ընթերցմամբ ԱԺ քննարկման է ներկայացվել «Շրջանառության հարկի մասին» օրինագիծը, նաև վարկային մի համաձայնագիր, որով Ասիական Զարգացման Բանկը մեր երկրին 22 տարի մարման ժամկետով մոտ113 մլն դոլար վարկ կտրամադրի՝ քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները բարելավելու նպատակով: բարձրագույն եվ հետբուհական մասնագիտական կրթությանը վերաբերող օրինագծի քննարկումը նույնպես օրակարգում էր: ՀԱԿ-ից էլ, ԲՀԿ-ից էլ ասացին, որ դրական են գնահատում նախագիծը: Բայց սահմանամերձ գյուղերում մանկավարժների խնդրին փաթեթային լուծում չի տրվում:
Նախարար Աշոտյանը առաջարկեց միասին աշխատել, և մասնագիտական, սոցիալական ու մյուս խնդիրները կլուծվեն, եթե մշակեն օրենքից բխող կարգերը:
Մանրամասները՝ տեսանյութում