Եվրոպան ուղիներ է որոնում գաղթականների հետ կապված ճգնաժամը լուծելու համար:
Եվրոպան ուղիներ է որոնում գաղթականների հետ կապված ճգնաժամը լուծելու համար: Սեպտեմբերի 9-ին հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում եւ Գերմանիայի Բունդեսթագում:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն առաջարկել է խնդրի լուծման իր ծրագիրը: Համաձայն պլանի՝ Եվրամիության տարածքում կարող է տեղաբաշխվել 160 000 փախստական:
Նոր համակարգով ենթադրվում է, որ գաղթականների 60 տոկոսից ավելին վերաբաշխվելու են Գերմանիայի, Իսպանիայի եւ Ֆրանսիայի միջեւ: Թե որ երկիրը քանի գաղթական կընդունի, պայմանավորված կլինի տվյալ երկրի բնակչությամբ, գործազրկության մակարդակով եւ ՀՆԱ-ով:
Մանրամասները՝ տեսանյութում