Լոռու մարզում ընթանում է «Շանթ-2015» զորավարժությունների երկրորդ փուլը:
Լոռու մարզում ընթանում է «Շանթ-2015» զորավարժությունների երկրորդ փուլը: Ստուգվում է, թե ինչ օպերատիվությամբ են աշխատում տեղական իշխանության բոլոր օղակները ռազմական իրադրության պայմաններում:
Իրականացվող գործողություններին ներգրավված են նաեւ քաղպաշտպանության եւ հատուկ խմբեր, սանիտարական, բժշկական ու փրկարարական ծառայություններ: Իսկ մարզի կառավարումն իրականացվում է պահեստային կետից:
Խաղարկային գործողությունների պլանով թշնամին 10 կմ հեռավորությամբ մոտեցել է Վանաձորին, անհրաժեշտ է տարհանել դպրոցականներին: Տրամադրվել են բոլոր տեխնիկակական միջոցները: Դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել, առկա է թունավորման եւ ծխահարման վտանգ, ինչպես նաեւ առաստաղների, միջնորմների ու այլ կոնստրուկցիաների փլուզում:
Ուսումնավարժանքի պլանով՝ դպրոցի շենքից դուրս է բերվել այրվածքներով եւ ողնաշարի վնասվածքներով 5 վիրավոր: Նրանք ստացել են առաջին բուժօգնություն:
Մանրամասները՝ տեսանյութում