Փառատոնի նպատակը մարդասիրության եւ հանդուրժողականության ուղերձները տեղ հասցնելն է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի երկրորդ փառատոնի ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանն ամփոփել է երկրորդ տարվա աշխատանքը: Փառատոնի նպատակը մարդասիրության եւ հանդուրժողականության ուղերձները տեղ հասցնելն է:
Փառատոնն անցկացվում էր հունիսի 27-ից հուլիսի 5-ը: Բացումը տեղի է ունեցել Կարապի լճի տարածքում, որին հաջորդել են մարզերում բացօթյա դիտումներ, քննարկումներ: Փակման հանդիսավոր արարողությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում էր:
Փառատոնին ներկայացված ֆիլմերի ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն ուներ հենց տեղում շփվել ռեժիսորների ու պրոդյուսերների հետ եւ ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները:
Մանրամասները՝ տեսանյութում