Ահաբեկչություններին զոհ է գնացել 4 մարդ, վիրավորվել՝ մոտ 350-ը:
Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության վերջին օրն արյունալի ավարտ է ունեցել։ Դիարբեքիրում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունը խախտել է մասնակից ուժերի ծրագրերն ու ստիպել մտահոգվելու երկրի արեւելքում տիրող անկայուն վիճակով:
Ընդդիմադիր «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության բազմահազարանոց նախընտրական հանրահավաքի ժամանակ իրականացված ահաբեկչություններին զոհ է գնացել 4 մարդ, վիրավորվել՝ մոտ 350-ը:
Ընդդիմությունն իր հանրահավաքին հնչած պայթյունները սադրանք է որակել, իշխանությունը՝ խոստացել արագորեն բացահայտել ոճրագործությունը:
Մանրամասները՝ տեսանյութում