ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գործունեության 20-ամյակի հոբելյանական միջոցառմանը ամփոփվել են նախորդ երկու տասնամյակներին արված ծրագրերը:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գործունեության 20-ամյակի հոբելյանական միջոցառմանն ամփոփվել են նախորդ երկու տասնամյակներին արված ծրագրերը:
Մեր երկիրը մեծ առաջընթաց է գրանցել երեխաների իրավունքների պաշտպանության գործում. Հայաստանն անչափահաս կալանավորների թվով աշխարհի երկրների շարքում վերջին տեղերում է: Միջոցառմանը կայացել է նաեւ Ջոն Լենոնի հռչակավոր Imagine երգի հայկական տեսահոլովակի շնորհանդեսը: Այն երեխաների իրավունքների պաշտպանության համաշխարհային արշավի երաժշտական խորհրդանիշն է:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կարևորել է Հայաստանում ներառական կրթության ընդլայնումը դպրոցներում, որի արդյունքում մեր երկրում կիսով չափ կրճատվել են հատուկ դպրոցների թիվը։ Հատուկ կարիքներ ունեցող 2 500 երեխա հաճախում է ներառական դպրոց:
Մանրամասները՝ տեսանյութում