Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի 9-ից հրադադարի ռեժիմի անցնելու նպատակով կոչ է արել հնարավորինս շուտ կազմակերպել Մինսկում կայանալիք միջնորդ խմբի եռակողմ հանդիպումը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի 9-ից հրադադարի ռեժիմի անցնելու նպատակով կոչ է արել հնարավորինս շուտ կազմակերպել Մինսկում կայանալիք միջնորդ խմբի եռակողմ հանդիպումը:
Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հաղորդել էին, որ մինսկյան հանդիպումը կկայանա հենց այդ օրը: Նախատեսվում էր համաձայնեցնել հրադադարի հաստատման ժամանակացույցը: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները, սակայն, պահանջում են մինսկյան հանդիպումը նշանակել դեկտեմբերի 12-ին: Նրանց հաղորդմամբ՝ կուտակվել են մի շարք հարցեր, որոնք պահանջում են մանրակրկիտ աշխատանք, եւ մինչև դեկտեմբերի 9-ը չեն հասցնի լուծել դրանք:
Դոնեցկի ներկայացուցիչ Դենիս Պուշիլինի պնդմամբ՝ Կիեւը դեռ պետք է հաստատի բանակցային օրակարգը: