Հայկական թեման Բազելում ընթացող ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների 21-րդ հանդիպմանը առաջինն արծարծեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա շարունակել է հարեւան երկրի՝ արդեն երկու տասնամյակ ձգվող կեղծ պնդումները:
Հայկական թեման Բազելում ընթացող ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների 21-րդ հանդիպմանը առաջինն արծարծեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա շարունակել է հարեւան երկրի՝ արդեն երկու տասնամյակ ձգվող կեղծ պնդումները, թե հայկական կողմը ապակայունացնում է իրավիճակը՝ զորավարժություններ կազմակերպելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:
Մամեդյարովի զեկույցին հետեւել է մեր երկրի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը: Հայաստանի գլխավոր դիվանագետը փաստել է, որ Ադրբեջանը շարունակաբար չի պահպանում բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, արհեստականորեն լարվածություն է ստեղծում սահմանին ու սադրիչ գործողությունների դիմում:
Մանրամասները՝ տեսանյութում