Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխատանքներն է սկսել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը։ Մասնակցում են 56 սրբազան հայրեր եկեղեցական բոլոր թեմերից: Սրբազան հայրերի հերթական հավաքը մեկնարկեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց և Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների օրհնությամբ և նախագահությամբ:
Անդրադառնալով տևական դադարից հետո նախորդ տարի վերսկսած եպիսկոպոսաց ժողովի կարևորությանը՝ Վեհափառն առանձնացրեց հարցերի այն շրջանակը, որոնք քննարկվել են ի նպաստ եկեղեցու առաքելության զորացման և հայոց հոգևոր ու հայրենական կյանքի առաջընթացի:
Ժողովականների սեղանին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցն էր, սուրբ մկրտության խորհրդին առնչվող լրամշակված փաթեթի ներկայացումն ու վավերացումը: Խոսելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախապատրաստվելու մասին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շեշտադրել է «մեկ ազգ, մեկ եկեղեցի» ձևաչափով հայոց հարցը միջազգայնացնելու կարևորությունը:
Մանրամասները` տեսանյութում