Սոցիալական աշխատողի օրվան, նաև ԵՊՀ-ի սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հիմնադրման տասնամյակին նվիրված ցուցահանդեսին որորտի ներկայացուցիչները բերել էին իրենց աշխատանքները:
ԵՊՀ-ում գումարված «Մենք միասին ենք» խորագրով համաժողովին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Համաժողովի մեկնարկից առաջ նա շրջել է ցուցահանդեսում, լսել սոցիալական ոլորտում ծառայություններն ավելի ընդգրկուն, հասանելի և մատչելի դարձնելու մասին կազմակերպությունների առաջարկները: Հանդիսավոր նիստին վարչապետը նշել է, որ ոլորտն այժմ բարեփոխումների փուլում է:
Վարչապետի հուշամեդալով և խրախուսական շնորհակալագրերով են պարգևատրվել ոլորտի մի խումբ աշխատակիցներ:
Մանրամասները` տեսանյութում