Տեղի է ունեցել Խորհրդատվական խորհրդի 16-րդ և վերջին նիստը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի և մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ:
Եվրոպական միության 2009-ին մեկնարկած ծրագրի շրջանակում խորհրդատվական խումբն աջակցել է մեր երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների, խորհրդարանական վերահսկողության, արդարադատության, իրավապահ համակարգի, միգրացիայի և շարժունակության, ինչպես նաև հանրային վարչարարության ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարն ու Հայաստանում Եվրամիության դեսպանը արդյունավետ են գնահատել խորհրդատվական խմբի աջակցությամբ իրականացված միջոցառումներն ու ձեռքբերումները՝ պատրաստակամություն հայտնելով դրանք հետագայում ևս շարունակել:
Մանրամասները` տեսանյութում