Ավանդական աղուհացով, ջերմությամբ, ազգային երգ ու պարով «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը դիմավորեց սպասված հյուրերին: Ազգությամբ չեխ, Ֆրանսիայում հայտնի թոփ մոդել, կինոդերասանուհի Ադրիանա Կարամբը եկել էր հայազգի ամուսնու` գործարար Արամ Օհանյանի հետ:
Երկուսն էլ առաջին անգամ էին Հայաստանում, սահմանամերձ Տավուշի մարզ էին այցելել հատուկ առաքելությամբ, նոյեմբերի 20-ից 23-ը Ֆրանսիայում կմեկնարկի ամենամյա ֆոնեթոնը, որի հովանավորն այս անգամ ինքը` Ադրիանա Կարամբն է:
Բարերարը հետաքրքրությամբ տեղեկացավ Ֆրանսիայի Օ դը Սենի նահանգային խորհրդի ֆինանսավորմամբ Տավուշում իրականացվող գյուղատնտեսության զարգացման ծրագրերին: Ֆրանսիական պատվիրակության հետ այցելելով Լուսաձոր գյուղի տարածքում եվրոչափանիշներով կառուցված ֆերմա՝ Կարամբը համտեսեց արտադրանքի տեսականին:
Հավանեց և խոստովանեց, որ հայկական խոհանոցի անդիմադրելի համուհոտին ծանոթ է ամուսնու քրոջ շնորհիվ:
Մանրամասները` տեսանյութում