Հոկտեմբերի 20-ը օսթեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ Երևան են ժամանել ոլորտի առաջատար մասնագետներ ու գիտնականներ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից: Օսթեոպորոզի դեմ պայքարի հիմնախնդիրները քննարկելու նպատակով կազմակերպվել է կլոր սեղան: Առողջ ապրելակերպի քարոզի ակցիային միացել է նաև ՀՀ առաջին տիկինը:
Քննարկման ընթացքում մասնագետները պարզաբանել էին, որ օսթեոպորոզը հիվանդություն է, որը հիմնականում պայմանավորված է կաթնամթերքի քիչ կիրառմամբ և թերսնմամբ, որոշ դեպքերում էլ՝ ալկոհոլի ու ծխախոտի չարաշահմամբ:
Օսթեոպորոզով հիվանդ մարդիկ ունեն փխրուն ոսկորներ, հետևաբար, շատ հեշտությամբ կոտրվածքներ են ստանում: Յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ երկրագնդում այդ պատճառով կոտրվածք է արձանագրվում: Օսթեոպորոզի ամենածանր հետևանքներից մեկը կոնքազդրի կոտրվածքն է:
Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բելիզիկյանին 7 տարվա ընթացքում հաջողվել է Հայաստան բերել օսթեոպորոզի հայտնաբերման այնքան սարք, որքան անհրաժեշտ է Հայաստանի բնակչությանը:
Մանրամասները` տեսանյութում