Երաժշտական հնչյունները, որոնք արձակվում են կանացի մերկ ձեռքերի շարժումներից, իրականում ռադիոալիքների հետ շփման արդյունք են:
Տուփի մեջ տեղադրված գեներատորների շուրջ ստեղծված էլեկտրամագնիսական դաշտից ռադիոալիքներ են արձակվում և 2 ալեհավաքների միջոցով տարածվում: Ալեհավաքներից մեկն ապահովում է երաժշտության դինամիկան, մյուսը՝ նոտաները:
Ռուսական ծագմամբ նվագարանը, որն, ի պատիվ գյուտարար-հետախույզ Լև Տերմենի, հենց նրա անունով էլ կոչվում է՝ տերմենվոքս, դեռևս մասսայականություն չի վայելում: Տերմենվոքսի միակ տիրապետողը Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանն է, որն անսովոր այս գործիքը նվագել է սովորել համացանցի միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում