Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել, որտեղ «Իսլամական պետության» դահիճը գլխատում է հումանիտար կազմակերպության բրիտանացի աշխատակից 47-ամյա Ալան Հենինգին: Մահապատժից առաջ երկու երեխաների հայր Հենինգն ասել է, որ որպես բրիտանական հանրության անդամ, ինքը հատուցում է «Իսլամական պետության» վրա հարձակվելու խորհրդարանի որոշման համար:
Ալան Հենինգին առևանգել էին անցած տարի՝ Սիրիայում, ուր նա հումանիտար օգնություն էր հասցնում: Տեսանյութում սևազգեստ զինյալը սպառնալիք է հնչեցնում նախագահ Օբամայի հասցեին՝ ասելով, որ հաջորդ զոհը լինելու է իրաքյան պատերազմի վետերան ամերիկացի Փիթեր Կասինգը:
Միջազգային այլ նորությունները՝ տեսանյութում