Արդյունքները գոհացնող են, նախնական կանխատեսմամբ 1 հեկտարից առնվազն 50 տոննա կարտոֆիլի Ա դասի սերմ կստացվի:
Հոլանդական «Ագրոպլանտ» ընկերության տնօրեն Յորիս վան Դեր Լին փորձում է համեմատել, թե կարտոֆիլի նույն տեսակն ինչպիսի բերքատվություն է ապահովում Հոլանդիայում եւ Հայաստանում: Արդյունքները գոհացնող են, նախնական կանխատեսմամբ 1 հեկտարից առնվազն 50 տոննա կարտոֆիլի Ա դասի սերմ կստացվի:
«Ագրոպլանտ» ընկերության տնօրեն Յորիս վան Դեր Լին պատմում է, որ իրենց ընկերությունը բարձր վերարտադրության կարտոֆիլի սերմ է արտահանում աշխարհի ավելի քան 50 երկրներ, շուրջ 50 000 տոննա սերմ ամեն տարի: Հայաստանի կարտոֆիլագործների հետ առաջին տարին են համագործակցում: Հայկական կողմը ներկայացնում է «Ալարմ» ընկերությունը: Այն այս տարի բարձր վերարտադրության կարտոֆիլի էլիտա դասի տասնյակ նոր սերմեր է ներկրել, որոնք փորձաշրջան են անցնում Շիրակի, Լոռիի եւ Գեղարքունիքի մարզի կարտոֆիլագործ ֆերմերների փորձադաշտերում:
Կարտոֆիլի սերմարտադրությունը բարձր հիմքերի վրա է Շիրակի մարզում: Կամո Զաքարյանն արդեն 17 տարի զբաղվում է կարտոֆիլագործությամբ, շուրջ 50 տեսակի կարտոֆիլի սերմ է աճեցրել ու տարեց տարի թարմացրել տեսականին:
Մանրամասները` տեսանյութում