• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ինչո՞ւ է թանկացել բենզինը․ էներգակիրների շուկայի վիճակն ու տնտեսական ռիսկերը Ինչո՞ւ է թանկացել բենզինը․... 20:00
Էրդողանը կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում. «Հարևաններ» Էրդողանը կարող է կրկին... 19:56
Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:04
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:1718 Սեպ, 2026

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան․ վարչապետին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակը

Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը։

Խորհրդարանի մուտքի մոտ վարչապետին դիմավորել են Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանի փոխնախագահ Դանիելա Սոմմերը և «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամի հանձնաժողովի խորհրդի նախագահ Կարլ Շթարցախերը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված գրքում։

Մրցանակի շնորհման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Սերապ Գյուլերը, «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամի հանձնաժողովի խորհրդի նախագահ Կարլ Շթարցախերը, հիմնադրամի հանձնաժողովի անդամ, Ալբերտ Օսվալդի դուստր Միխաելա Յեկել-Օսվալդը, որոնք իրենց ելույթներում անդրադարձել են ՀՀ վարչապետին խաղաղության մրցանակը հանձնելու որոշմանը, բարձր գնահատել նրա ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման և Եվրոպական միության հարաբերությունների զարգացմանը նպաստելու գործում։ Ներկայացվել է նաև վարչապետ Փաշինյանի կենսագրությունը և գործունեությունը՝ որպես լրագրող, խմբագիր, պատգամավոր, ՀՀ-ում Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդ և վարչապետ։

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակի հավաստագիրը, որից հետո ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով։

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է․

«Հարգելի՛ տիկին Սոմմեր,
Հարգելի՛ պարոն Շթարցախեր,
Հեսսենի Լանդթագի հարգարժա՛ն անդամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հեսսենի խաղաղության մրցանակը։ Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել «Ալբերտ Օսվալդի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ այս բարձր գնահատանքի համար։

2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց՝ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի և այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու իմ կողմից ընդունված համատեղ հռչակագրի արդյունքում, որն ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։

Կարևոր է, որ խաղաղությունը հաստատվեց ոչ միայն թղթի վրա և լրատվամիջոցներում, այլև գետնի վրա՝ հնարավորություն տալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին զգալ այլ կերպ։

Խաղաղության իրական ուղին սկսվեց 2024 թվականի գարնանը, երբ առաջին անգամ մեր հետխորհրդային պատմության մեջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ սահմանազատման գործընթաց։ Այդ ժամանակվանից ի վեր սահմանային միջադեպերի հետևանքով ոչ մի կողմում զոհեր չեն եղել, ինչն աննախադեպ երևույթ է 90-ականների սկզբից ի վեր։

2024 թվականին Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց ստորագրել և վավերացնել միջպետական նշանակության առաջին փաստաթուղթը՝ երկու երկրների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։

Այս փաստաթուղթը սահմանում է, որ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը հիմնարար սկզբունք է հանդիսանում մեր երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման համար։

Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ երկու խորհրդային հանրապետությունների տարածքներին համապատասխան։

Սա այն սկզբունքն է, որն ամրագրված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրում, որը մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։

Նշված համաձայնագրի նախաստորագրումը և Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի ընդունումը պատմական բեկում դարձան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։

Այս առիթով ցանկանում եմ գնահատանքս հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում անձնական ներգրավվածությունն ու առաջնորդությունը վճռորոշ նշանակություն ունեցան։

Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին։

Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Չնայած հակամարտության հետևանքով առաջացած դժվարություններին, մարդկային կորուստներին և տառապանքներին՝ նրանք ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան՝ կարծես անվերջ թվացող հակամարտության փոխարեն ընտրելով խաղաղության, բարգավաճման և համագործակցության հեռանկարը։

Տիկնայք և պարոնայք,

TRIPP նախագիծը՝ «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ևս մեկ կարևոր արդյունք է։ Ներկայումս ընթանում են դրա իրականացմանն ուղղված ամենօրյա աշխատանքներ։

Այս նախագիծը կբացի Հայաստանի հաղորդակցության ուղիներն Ադրբեջանի համար և հակառակը, թեև փաստացի՝ դեռևս 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին բաց է եղել Հայաստանի համար՝ Վրաստանի տարածքով, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ առևտուրն արդեն իսկ սկսվել է։

TRIPP նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքում երկաթուղու վերականգնում, ինչպես նաև ճանապարհների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման գծերի կառուցում, որոնք կծառայեն ոչ միայն ներքին կամ տարածաշրջանային, այլև միջազգային և տարանցիկ նպատակների՝ բացելով նոր հնարավորություններ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով կապակցվածության համար։

Այս նախագծի իրականացումը նաև կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև խաղաղ փոխանակումներին և շփումներին։

Նման փոխանակումները ոչ պակաս կարևոր են, քան ստորագրված և վավերացված փաստաթղթերը կամ բարձր մակարդակի հանդիպումներն ու համաձայնագրերը։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն ունեն խաղաղ համակեցության դարավոր փորձ, որը գրեթե մոռացվել է հակամարտության 30+ տարիների ընթացքում։

Եվ մեր խնդիրն իրականում անցյալը վերակենդանացնելը չէ, այլ այդ ավանդույթները միջպետական, բարիդրացիական հարաբերությունների նոր դարաշրջանի վերածելը՝ հարգելով միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը։

Տիկնայք և պարոնայք,

Խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այն, անշուշտ, կատարյալ չէ։ Կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ մարդասիրական, որոնք անհանգստացնում են մեր հասարակություններին։ Անհետ կորած անձինք, կալանավորվածները, ականազերծումը…սրանք այն հարցերն են, որոնց լուծումը կպահանջի հետագա ջանքեր և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից։

Եվ ես հույս ունեմ, որ մենք հաջողությամբ կլուծենք այս բոլոր խնդիրները։

Սիրելի՛ բարեկամներ,

Այս մրցանակը ստանալն այստեղ՝ Հեսսենում, ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ 1988 թվականին, երբ Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից, Հեսսենը նրանց թվում էր, ովքեր օգնության հասան հայ ժողովրդին։ Հեսսենի աջակցությամբ կառուցվեցին տարբեր կառույցներ, այդ թվում՝ մանկապարտեզ և հիվանդանոց։ Այդ ժամանակ Հայաստանն ապրում էր իր ժամանակակից պատմության ամենամռայլ պահերից մեկը։ Եվ այդ ժամանակ Հեսսենի ժողովուրդը մեզ ցուցաբերեց առատաձեռն օգնություն։

Պարոն Շթարցախեր, Դուք ինքներդ այցելեցիք Հայաստան այդ դժվարին տարիներին և ձեր աչքերով տեսաք այդ աղետի հետևանքները։

Այսօր, տասնամյակներ անց, մենք կրկին հանդիպում ենք, բայց բոլորովին այլ հանգամանքներում։ Այն ժամանակ Հեսսենը ձեռք մեկնեց Հայաստանին ողբերգության պահին։ Այսօր Հեսսենը ձեռքը մեկնում է՝ ի նշան խաղաղության համար մեր ջանքերի ճանաչման։

Այս գեղեցիկ Վիսբադեն քաղաքի հետ կա նաև ավելի անձնական կապ։ Շատ տարիներ առաջ, երբ ես գրում էի իմ «Երկրի մյուս կողմը» գիրքը, Վիսբադենն իմ երևակայական ճանապարհորդության կանգառներից մեկն էր, դիտարկված այն մարդու աչքերով, ով փորձում էր հասկանալ Հայաստանից այն կողմ գտնվող աշխարհը։

Եվ այսօր ես կանգնած եմ այստեղ՝ Վիսբադենում, ոչ թե որպես հեռավոր վայր պատկերացնող գրող, այլ որպես Հայաստանի վարչապետ, ով ստանում է Խաղաղության մրցանակ։ Եվ գուցե սրանում կա ինչ-որ խորհրդանշական բան, հատկապես 2018 թվականի ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ֆոնին, քանի որ մենք խաղաղությունը դիտարկում ենք որպես մեր ժողովրդավարական բարեփոխումները համախմբելու և ինստիտուցիոնալացնելու, ինչպես նաև մեր ժողովրդավարությունը կայուն ու անշրջելի դարձնելու ամենանպաստավոր միջավայրը։

Այս համատեքստում, կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը, Գերմանիային և մյուս անդամ պետություններին՝ մեր ժողովրդավարական դիմակայունությանը երկարատև աջակցություն ցուցաբերելու համար: Մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ այժմ գտնվում են պատմական ամենաբարձր կետում՝ ռազմավարական գործընկերության մեջ, և մենք դեռևս ուսումնասիրում ենք հետագա հնարավորությունները։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը խորապես երախտապարտ է մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր աջակցել են մեր տարածաշրջանում խաղաղությանը: Մենք այս մրցանակը համարում ենք այդ աջակցության արտահայտություններից մեկը։

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ջերմորեն շնորհավորել Հեսսենի դաշնային երկրամասին՝ իր 80-ամյակի առիթով։ Հեսսենի վերակառուցումը պատերազմից հետո կարևոր դաս է մարդկության համար, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է կրկին ոտքի կանգնել, գտնել առաջ շարժվելու ուժը և միասին աշխատել խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու համար։

Շնորհակալություն»։

Դիտումների քանակ105
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան իր տարածքից դուրս բերի ամերիկյան հրթիռային համակարգերը 18:4718 Սեպ, 2026
  • Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր 18:3818 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն կարող է իր զորքերի մոտ կեսը դուրս բերել Եվրոպայից. NBC 18:2618 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան․ վարչապետին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակը 18:1718 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 18:0418 Սեպ, 2026
  • Կամերային նվագախումբն ասիական հյուրախաղերը մեկնարկում է երևանյան համերգով 18:0018 Սեպ, 2026
  • 70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները 17:4518 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին 17:3518 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2218 Սեպ, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը 17:1418 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարություն 17:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Գալուստ Սահակյանի որդին՝ ընտրակաշառքի ենթադրյալ սխեմայում․ նոր մանրամասներ 17:0018 Սեպ, 2026
  • Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը 16:5618 Սեպ, 2026
  • COP17 Endgame աշխատաժողովին անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը 16:5318 Սեպ, 2026
  • Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:4518 Սեպ, 2026
  • Բասենի 200-ամյա պատմությունն ու ներկան 16:3018 Սեպ, 2026
  • Հայկական մեղրի հարուստ տեսականի՝ ամենաքաղցր տոնին 16:2118 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հաստատել է Փեզեշքիանի և Արաղչիի վիզաները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար 16:0918 Սեպ, 2026
  • Ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն 15:5318 Սեպ, 2026
  • Ահաբեկչություն Պակիստանի մզկիթում, կան զոհեր 15:3918 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ Փաշինյան 15:3518 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա 15:2718 Սեպ, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը 15:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Դիխլոֆոս»-ը՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն նմուշներ է ուղարկել լաբորատոր փորձաքննության 15:0018 Սեպ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 992 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5818 Սեպ, 2026
  • Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները 14:4118 Սեպ, 2026
  • Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան 14:2918 Սեպ, 2026
  • 2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ 14:1918 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը 14:0418 Սեպ, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին 13:4618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների. զեկույց 13:3218 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները 13:1318 Սեպ, 2026
  • 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասին 13:0118 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հովիկ Աբրահամյանի եղբայրը անցնում է պաշտոնեական չարաշահման և կեղծիքի գործով 13:0018 Սեպ, 2026
  • Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ 12:5018 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն 12:2618 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանկֆուրտ 12:1318 Սեպ, 2026
  • Փաշինյանը՝ իրեն Գերմանիա տեղափոխած օդանավի շուրջ հարցադրումների մասին 12:1118 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համար 11:5718 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5218 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 11:4418 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա 11:2718 Սեպ, 2026
  • Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 11:1818 Սեպ, 2026
  • Հրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրեր 11:1518 Սեպ, 2026
  • Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով 11:0718 Սեպ, 2026
  • Շարունակելու ենք համատեղ աշխատանքը՝ հարկային վարչարարությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով. ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ 11:0018 Սեպ, 2026
  • Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները 10:5018 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 10:3618 Սեպ, 2026
  • Հասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊ 10:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ վարչապետը Ֆրանկֆուրտում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ | 18.09.2026 10:0018 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0018 Սեպ, 2026
  • Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում 09:4918 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:3818 Սեպ, 2026
  • Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվում 09:2318 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:5918 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ 08:2318 Սեպ, 2026
  • Թռչում ենք Վիսբադեն. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից 08:1718 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը 08:0018 Սեպ, 2026
  • Միացյալ Նահանգները իրանական պատվիրակությանը կտրամադրի վիզաներ՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցելու համար 00:5718 Սեպ, 2026
  • Եղանակային անոմալիաների հետևանքով Ռումինիայում բույսերի կրկնակի ծաղկում է սկսվել 00:2118 Սեպ, 2026
  • Ոչ ոք չի կարող Կանադային թելադրել՝ ում հետ միջազգային համաձայնագրեր կնքել 00:0018 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Մոնտեվիդեոյում 23:5117 Սեպ, 2026
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց 23:1517 Սեպ, 2026
  • Հարցազրույց Տիգրան Խաչատրյանի հետ 22:0017 Սեպ, 2026
  • ԿԸՀ-ն որևէ մեկի ձայնը չի գողացել, որևէ անօրինական որոշում չի կայացրել. Հովակիմյան 21:5717 Սեպ, 2026
  • ՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները 21:5017 Սեպ, 2026
  • Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին 21:4817 Սեպ, 2026
  • Կիկոսի մահի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր գործելաոճը չէ. վարչապետ 21:4417 Սեպ, 2026
  • Ներդրողներին հորդորում ենք զգոն լինել. ԿԲ-ն՝ «G Class invest»-ի արժեթղթերի առաջարկի վերաբերյալ 21:3417 Սեպ, 2026
  • Ձեր պաշտոնը ենթադրում է պետական մտածողություն, ոչ թե թալանի արդարացում. Մանավազյանը՝ Մխիթարյանին 21:2117 Սեպ, 2026
  • Արտաքին անվտանգության ապահովման համար կարևորագույն կոմպոնենտ է միջազգային լեգիտիմությունը. վարչապետ 21:1617 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 |Գազից ու Տիգրանաշենից՝ մինչև ռազմաբազա ու COP․ Փաշինյանի անդրադարձը 21:0017 Սեպ, 2026
  • Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին 20:5817 Սեպ, 2026
  • Եթե որևէ մեկի համար ամոթ է, որ ինքը պետք է սովորի, ուրեմն թող պետական համակարգում չաշխատի. Փաշինյան 20:5317 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4917 Սեպ, 2026
  • Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում 20:4417 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 20:3917 Սեպ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը 20:3517 Սեպ, 2026
  • Մոշի առաջին մեծ այգին՝ Խաշթառակում 20:3117 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015