ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը բնութագրել է որպես «թշնամական գործողություն»:
Նա սպառնացել է դրան ի պատասխան Եվրամիության նկատմամբ լուրջ մաքսատուրքեր սահմանել, ինչպես նաև որոշակի ոլորտներում դադարեցնել առևտուրը: Թրամփը այդ գաղափարն անվանել է «ծիծաղելի»՝ Կանադան կրկին որակելով որպես «սարսափելի առևտրային գործընկեր»:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիության վիճակի մասին իր ամենամյա ելույթում Կանադային առաջարկել էր դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը՝ նշելով, որ ներկայիս իրավիճակում Բրյուսելն ու Օտտավան պետք է ավելի մերձենան: Թե կոնկրետ ինչ է ենթադրում ասոցացված անդամի կարգավիճակը, պարզ չէ: