Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման և համատեղ տեսալուսանկարահանման արարողություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել:
Ավելի վաղ վարչապետը հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Հիշեցնենք՝ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: