Սիցիլիա կղզում Էթնա հրաբխի ժայթքման պատճառով մինչև օգոստոսի 14-ը փակվել է Կատանիայի օդանավակայանը, որտեղ մոտ 700 չվերթ չեղարկվել է, ավելի քան 400-ը վերաուղղորդվել այլ օդանավակայաններ:
Հրաբխային մոխրի ամպերի պատճառով խախտվել է նաև Մալթայի միջազգային օդանավակայանի գործունեությունը: Սիցիլիայի զբոսաշրջության ոլորտի վնասը հրաբխի ժայթքման պատճառով կարող է կազմել շուրջ 20 միլիոն եվրո: