• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին Նախագահը հրամանագիր է ստորագրել... 14:40
Բաց հարթակ․ Դեղինն ու կարմիրը կյանքի շարունակականության գույներն են. Հովհաննիսյան Բաց հարթակ․ Դեղինն ու... 20:36
Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2026 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:3402 Օգս, 2026

2018-ին դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել. Փաշինյանը՝ Խաչատուրյանին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Հանդիսավոր արարողության շրջանակում նախագահ Խաչատուրյանը ստորագրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր։

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի այս հնարավորությունը՝ ստորագրել հրամանագիր Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ, որի առաջարկությունը ես ստացել եմ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության կողմից։ Անկեղծ շնորհավորում եմ, մաղթում եմ Ձեզ մեծ համբերություն, տոկունություն, վճռականություն՝ այս դժվարին ժամանակներում մեզ առաջնորդելու, երկիրը դեպի ապագա, բարեկեցիկ ապագա տանելու համար:

Վստահ եմ նաև, որ Ձեր սկզբունքայնությունն ի նպաստ է լինելու, իհարկե, Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը՝ սահմանադրականության սկզբունքներից ելնելով, ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի խաղաղ և արժանապատիվ ապագայի։

Շնորհավորում եմ, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ, պարոն նախագահ, շնորհակալ եմ հրավերի և հանդիսավորության պայմաններում հրամանագիրը ստորագրելու համար, նաև Ձեր խոսքերի, վստահության և աջակցության համար: Պիտի անկեղծ ասեմ՝ 2018 թվականին, երբ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ստանձնեցի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ մենք անցնելու ենք այսպիսի ճանապարհով, և կարծում եմ, որ դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել: Բայց մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք, և կարծում եմ, որ այս ամենում առանցքային դերն ու նշանակությունը միանշանակ և աներկբա Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է, որը, ի վերջո, պետական գիտակցության և պետականակենտրոնության առանձնահատուկ արտահայտություններ ի ցույց դրեց այս ողջ ընթացքում: Եվ իհարկե, սա մեծ պարտավորություն և պարտավորվածություն է: Իհարկե, առաջիկայում կձևավորվի Կառավարությունը, և Կառավարության բոլոր անդամները, ներառյալ՝ ես, երդման տեքստով արդեն կամրագրենք մեր պարտավորությունները մեր ժողովրդի առաջ:

Ուզում եմ նաև Ձեզ շնորհակալություն հայտնել այսօր Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ուղերձի համար: Շատ կարևոր ուղերձներ հղեցիք, ինչին ուշադիր հետևում էի: Հույս ունեմ, որ 9-րդ գումարման Ազգային ժողովն ի վերջո կդառնա այնպիսի հարթակ, որը քաղաքական գաղափարների, մտքերի, տեսլականների և ոչ թե անձանց բախման միջավայր կլինի: Այսօր էլ տեսա, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված, պարոն Ռուբինյանը, այդ նույն ուղերձը հղեց՝ ցուցաբերելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության պատրաստակամությունը՝ խորհրդարանում աշխատել առանց անձնական և անձնավորված թիրախավորումների, հայհոյանքի և վիրավորանքի տրամաբանությունից դուրս: Իհարկե, բանավեճերը պետք է և կլինեն սուր, բայց շատ կարևոր է, թե սրությունն ինչի մասին է, սրությունը քաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական բովանդակության մասին պետք է լինի և ոչ թե փոխադարձ թիրախավորումների: Համենայն դեպս, մենք Ձեր ուղերձը լսել ենք և այդ ուղերձով ենք առաջնորդվելու, հույս ունեմ՝ կհաջողվի չշեղվել այս ուղղությունից, որովհետև միակողմանի չէ այդ գործընթացը, և եթե ընդդիմությունն այս տրամաբանությունը նույնպես ընդունելի համարի, կարծում եմ՝ շատ ավելի որակյալ աշխատանք կունենանք։

Պարոն նախագահ, ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև այս ողջ ընթացքում Ձեր ցուցաբերած աջակցության համար։ Իհարկե, մենք մեր հանդիպումները և համատեղ աշխատանքն ամբողջությամբ չենք լուսաբանում, որովհետև աշխատանքային մակարդակում շատ սերտ երկխոսության մեջ ենք և քննարկում ենք բազմաթիվ հարցեր, այս ընթացքում նաև պաշտոնապես և ոչ պաշտոնական շփումներում ես միշտ տեսել, զգացել եմ Ձեր աջակցությունը, ինչի համար շնորհակալ եմ։

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Մեծարգո պարոն վարչապետ, շատ կարճ ուղղակի․ ես նորից շնորհակալություն եմ Ձեզ հայտնում այդ վստահության համար, որ կա Կառավարության, նախագահականի, Ազգային ժողովի միջև, որովհետև ինքս մասնակից եմ կարևորագույն պետական որոշումների, որի հնարավորությունը Դուք տվել եք, ըստ էության, Սահմանադրությունում այդ հնարավորությունները շատ պայմանական են։ Եվ այդ վստահությունն է ինձ նաև համոզում, որ իրականում այն քաղաքականությունը, որ վարում եք Դուք՝ որպես Կառավարության ղեկավար, որպես քաղաքական մեծամասնության ուժի ղեկավար, դրանք ի նպաստ են լինելու Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը, դրանք ի նպաստ են լինելու Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը և միանշանակ ի նպաստ են լինելու Հայաստանի ուժեղ ապագային։

Ես նորից Ձեզ հաջողություններ եմ մաղթում, կամք, տոկունություն, ամրություն, որովհետև արտաքինից այն, ինչ որ տեսնում ենք շատերս, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, դա միայն արտաքին մասն է։ Ներքին այն իրավիճակները, որ կան, որոնց մասին շատերը տեղեկացված չեն, դրանք պահանջում են սկզբունքայնություն, որը Դուք ցուցաբերել եք այս տարիների ընթացքում: Դուք ճիշտ նշեցիք․ այն, ինչ 2018-ին էր, մենք չէինք կարող պատկերացնել, թե այսպիսի զարգացումներ են տեղի ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ընդհանրապես աշխարհում: Մենք պետք է կարողանանք, ինչպես Դուք եք ասում, միշտ շեշտում եք, որ ամենակարևորը՝ կառավարելի դարձնենք այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում:

Եվ մի փոքրիկ դիտարկում ընդհանրապես քաղաքական միջավայրի հետ կապված: Այն, որ մեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված է հնարավորություն Սահմանադրությամբ ընտրել իշխանություն, սա դարձել է իրականություն: Սա մեզ համար միշտ եղել է երազանք: Մեր ժողովուրդը տարիներ շարունակ իր ընտրությունը կատարել է, բայց, ցավոք սրտի, իշխանությունն իր ձեռքից վերցրել են։ 2018 թվականից հետո մեր ժողովուրդը կատարում է իր ընտրությունը և ստանում է այդ իշխանությունը։ Եվ իշխանությունը, որն ընտրվել է այդ ժողովրդի կողմից, այդ պարտավորությունն ունի և պետք է արդարացնի այդ վստահությունը, որ ստանում է ժողովրդի կողմից։ Բայց կարևոր մի գործոն էլ կա: Պետության կայունությունը, ամրապնդումը, ամրությունը կախված է ոչ միայն քաղաքական մեծամասնությունից, որն ստանձնում է իշխանություն, այլև՝ ընդդիմությունից: Ինչքան որակյալ քաղաքական մեծամասնության կարիք ունի ժողովրդավարական երկրներում հասարակությունը, ավելի կարևոր նշանակություն և դեր ունի ընդդիմությունը: Եվ մենք միասին պետք է ամեն ինչ անենք, այդ թվում՝ ընդդիմության հետ, աշխատենք: Ես լսել եմ նաև պարոն Ռուբինյանի ուղերձները: Ես վստահ եմ, որ Դուք տրամադրված եք այդ իրավիճակը, այդ մթնոլորտը ստեղծել, որովհետև, ի վերջո, բոլորիս նպատակը մեկը պետք է լինի՝ ունենալ ամուր, հզոր Հայաստանի Հանրապետություն։

Շնորհակալ եմ:

Դիտումների քանակ62
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային 17:3302 Օգս, 2026
  • Դուք պատիվ ունեցաք հիմք դնելու ընտրական տուրիզմին, և դրա մասին բազմաթիվ փաստեր կան. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներին 17:1902 Օգս, 2026
  • 2018-ին դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել. Փաշինյանը՝ Խաչատուրյանին 16:3402 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3002 Օգս, 2026
  • Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին 16:2402 Օգս, 2026
  • ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը 15:2802 Օգս, 2026
  • Նախագահի հրամանագրով նշանակվեցի ՀՀ վարչապետ. Փաշինյան 15:2502 Օգս, 2026
  • Երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնելը քաղաքական մշակույթի տեսանկյունից ի՞նչ ուղերձ էր հանրությանը. Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին 15:1402 Օգս, 2026
  • Դավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն Ռուբինյանից 15:1002 Օգս, 2026
  • Մկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ 14:5802 Օգս, 2026
  • Տարոն Չախոյանի ճեպազրույցը 14:4702 Օգս, 2026
  • Հանրապետության նախագահի ելույթը 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկին 14:4602 Օգս, 2026
  • Նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին 14:4002 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը | ՈՒՂԻՂ 14:3002 Օգս, 2026
  • ՔՊ-ն նախագահին է ներկայացրել Փաշինյանի՝ վարչապետի թեկնածության առաջադրման վերաբերյալ փաթեթը 14:2102 Օգս, 2026
  • Կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 13:3602 Օգս, 2026
  • Գարիկ Սարգսյանի ճեպազրույցը 13:1902 Օգս, 2026
  • Ժամանակն է, որ Թուրքիայի կողմից լինի առավել ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում. Ռուբինյան 13:0802 Օգս, 2026
  • Սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև ՔՊ-ն ստացել է վստահ մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը. Ռուբինյան 12:5902 Օգս, 2026
  • Քաղաքական ճնշումներ չկան, բայց ես գիտեմ՝ ինչ են քաղաքական ճնշումները. Ռուբինյան 12:4902 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 12:4502 Օգս, 2026
  • Ռուբինյանը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու մասին 12:3802 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0002 Օգս, 2026
  • Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 հազար 743 կմ քառակուսի է, և դա լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է. Ռուբինյան 11:5902 Օգս, 2026
  • Հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ՝ վենդետա լինելու է բառիս իրավական իմաստով, քաղաքական իմաստով՝ նույնպես. Ռուբինյան 11:4502 Օգս, 2026
  • ՀՀ նախագահը ստորագրել է Կառավարության հրաժարականը 11:2902 Օգս, 2026
  • Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անկախությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը. Ռուբինյան 11:2702 Օգս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ Մանավազյանը 11:0802 Օգս, 2026
  • Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը 11:0202 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն. նախագահ 10:5702 Օգս, 2026
  • Ովքեր են 9-րդ գումարման խորհրդարան անցած 3 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները 10:4602 Օգս, 2026
  • Պատգամավորները երդվեցին. ընդդիմադիր խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին 10:3602 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետը ստորագրել է Կառավարության հրաժարականը 10:3002 Օգս, 2026
  • Ամենատարեց պատգամավորը սկիզբ դրեց Ազգային ժողովի 9-րդ գումարման 1-ին նստաշրջանին. հնչեց ՀՀ հիմնը 10:1702 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը | ՈՒՂԻՂ 10:0002 Օգս, 2026
  • Աշխարհահռչակ «Սուսերով պար»-ը՝ նոր նախագծի առանցքում 00:5402 Օգս, 2026
  • Կանայք՝ համայնքի շարժիչ ուժը 00:1502 Օգս, 2026
  • Կձգտենք վերսկսել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը. Ռուբիո 23:4801 Օգս, 2026
  • 6-7-րդ դարերին թվագրվող կառույցից միայն պատերն են մնացել. Պտղնավանքը վերականգնվում է 23:2901 Օգս, 2026
  • «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅԸ» NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով 1-ին ԱԲ գործարանն է Հարավային Կովկասում 22:2401 Օգս, 2026
  • Առկա անորոշություններն ու ՀՀ տնտեսությունը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5001 Օգս, 2026
  • Այսօր գնացել էի ներկայացում նայելու․ Նիկոլ Փաշինյան 21:1101 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | 315 մլն դրամ բյուջեից՝ Պտղնավանքի վերականգնմանը. ինչ տեսք կունենա ավարտին | 01.08.2026 21:0001 Օգս, 2026
  • Ամառը՝ արվեստի աշխարհում. ՀԱՊ ամառային դպրոցը 20:5401 Օգս, 2026
  • Մարաշի ասեղնագործության հմտություններ՝ տեղահանված կանանց 20:3901 Օգս, 2026
  • Սեուտա ժամանած անձանցից որևէ մեկը չի հասել Իսպանիայի մայրցամաք կամ ԵՄ այլ երկրներ. ֆոն դեր Լայեն 20:1301 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը 19:5801 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2026 19:3901 Օգս, 2026
  • Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զենքի հինգ պահեստի 19:2501 Օգս, 2026
  • Հայ աշակերտների նվաճումները՝ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում 19:1201 Օգս, 2026
  • Թուրքիան և Իրաքը նավթի տեղափոխման համաձայնագիր են ստորագրել 18:4101 Օգս, 2026
  • Սեուտայից Մարոկկո է վերադարձել մոտ 70000 ներգաղթյալ 18:1501 Օգս, 2026
  • Իրանի կապիտուլյացիային հասնելու փորձերը պատրանքային են. Ռեզայի 17:4201 Օգս, 2026
  • Փրկարարները Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր 17:0901 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո 17:0501 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ընկերությունը ձկան, սև խավիարի արտահանման խնդիր չունի. վարչապետի այցը ձկնաբուծարան 17:0001 Օգս, 2026
  • Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը 16:3601 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան 16:2001 Օգս, 2026
  • Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:1101 Օգս, 2026
  • Իրանական դրոնները հարվածել են Քուվեյթին 15:4801 Օգս, 2026
  • Լինոփորագրություն. ամառային աշխատարան 15:4301 Օգս, 2026
  • Սպորտային հրապարակներ՝ սահմանամերձ գյուղերում. «Մտքարան ակադեմիա»-ի հիմնադիրների նախաձեռնությունը 15:2201 Օգս, 2026
  • Լատվիայի և Բելառուսի սահմանը փակվել է տեխնիկական պատճառներով 15:0701 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանն ու Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին 15:0101 Օգս, 2026
  • Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:5501 Օգս, 2026
  • Իրանը և Ադրբեջանը ստորագրել են մաքսային գործակցության հուշագիր 14:5101 Օգս, 2026
  • ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները Քրեակատարողական ծառայությունում մասնակցել են աշխատանքային քննարկման 14:4701 Օգս, 2026
  • Վարչապետ Փաշինյանն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան 14:3201 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում 14:3001 Օգս, 2026
  • Սեուտայից Մարոկկո է վերադարձել 70 հազար ապօրինի ներգաղթյալ 14:0601 Օգս, 2026
  • Գագարինում արհեստական բանականության գործարանի 1-ին փուլի ներդրումային ծրագիրը հաջողությամբ կյանքի է կոչվում. վարչապետ 13:5801 Օգս, 2026
  • Բնություն, հանգիստ, համեղ խոհանոց․ այս ամենի համադրությունը կարելի է գտնել Տավուշի սահմանամերձ բնակավայրերում 13:3901 Օգս, 2026
  • Լիբանանի «Զվարթնոց» կենտրոնն օգնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին 13:3201 Օգս, 2026
  • Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա. Դավիթ Խուդաթյան 13:1301 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | COP17-ի շենքը 90 %-ով պատրաստ է, տարածքը բարեկարգվում է. վարչապետի շրջայցը 13:0001 Օգս, 2026
  • Եմենում հայտարարել են, որ Բաբ Էլ-Մանդեբի նեղուցով նավարկությունը շարունակում է մնալ անվճար 12:5901 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին 12:4101 Օգս, 2026
  • Patriot հրթիռների պակասի պատճառով Ուկրաինան չի կարողանում խոցել բալիստիկ հրթիռները. Զելենկի 12:1501 Օգս, 2026
  • Ինքներս պետք է որոշենք մեր կյանքի որակը՝ կյանքի հանգամանքներին հարմարվելու փոխարեն. ՄԻՊ 11:5601 Օգս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:4801 Օգս, 2026
  • Այս գիշեր ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 274 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ 11:1801 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Կիևին. կան զոհեր և վիրավորներ 11:0601 Օգս, 2026
  • Թրամփը կրկին հավակնություններ է ներկայացրել Գրենլանդիայի նկատմամբ 11:0601 Օգս, 2026
  • Նախաճաշ Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:5401 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Մասիս քաղաքում 10:4701 Օգս, 2026
  • Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում 10:4501 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 10:3801 Օգս, 2026
  • 2026 թ. 1-ին կիսամյակում Շիրակում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակությունները. ՆԳՆ 10:3501 Օգս, 2026
  • Այսօր Արաքս Մանսուրյանի հոբելյանն է 10:2901 Օգս, 2026
  • Գեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնից 10:0901 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը 10:0001 Օգս, 2026
  • Լևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից 09:4501 Օգս, 2026
  • ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով 09:2401 Օգս, 2026
  • Շենգավիթի մանկապարտեզում փորձարկել են արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները 09:1201 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ վերցնել․ Նիկոլ Փաշինյան 09:0301 Օգս, 2026
  • Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:3901 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1301 Օգս, 2026
  • Պապ Թագավորի փողոցում մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար կիրականացվի ներքին հետաքննություն․ Պետրոսյան 01:1201 Օգս, 2026
  • Պուտինը և Զելենսկին ցանկանում են համաձայնության գալ․ Թրամփ 01:0001 Օգս, 2026
  • ԱՄՆ-Իրան համաձայնագիրը դեռևս հնարավոր է․ Թրամփ 00:5301 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015