Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կօգտագործի ԱՄՆ-ում սառեցված իրանական ակտիվները՝ նավերին Թեհրանի հարվածներից պատճառված վնասները փոխհատուցելու համար։
«Մինչև հետագա ծանուցումը նավերին, բեռներին կամ դրանց հետ կապված ցանկացած վնաս կփոխհատուցվի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ գտնվող իրանական միջոցներով»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։
Նրա խոսքով՝ վնասը «կարող է զգալի լինել», բայց նա դա համարում է արդար և ճիշտ որոշում:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաչին, սակայն, Թրամփի այդ հայտարարությունն անվանել է վտանգավոր նախադեպ։
«Այլ երկրի ակտիվների առգրավումը ստեղծում է պայթյունավտանգ նախադեպ։ Նրանք, ովքեր ողջունում են դա կամ օգուտ քաղում այդ միջոցներից, պետք է հիշեն՝ հենց որ կառավարությունները սովորական դարձնեն առգրավումը, ոչ մեկի ակտիվներն այլևս անվտանգ չեն լինի»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։