ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացու, որը 2024 թվականից ձերբակալված էր Իրանում:
Կնոջը թույլատրվել է լքել երկիրը: Այժմ նա գտնվում է Իրանի սահմաններից դուրս և լավ վիճակում է՝ հայտարարել է Թրամփը՝ հավելելով՝ ԱՄՆ-ը գնահատում է Իրանի կողմից բարի կամքի այս դրևորումը:
Ձերբակալված կնոջը՝ Դենա Քարարիին, որն ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացի է, արգելվել էր հեռանալ Իրանից, երբ նա երկու տարի առաջ այցելել էր իր ընտանիքին: Կնոջը ձերբակալել էին լրտեսության մեղադրանքով, ինչը նա հերքել էր: