Գերմանիայի պաշտպանության նախարարությունը կֆինանսավորի Ուկրաինայի զինված ուժերի համար 50000 հարձակողական անօդաչու թռչող սարքի գնումը, հաղորդում է Reuters-ը։
Ըստ գործակալության՝ այս պատվերը, որը պաշտոնապես չի հայտարարվել, արևմտյան կառավարության կողմից Կիևի համար անօդաչու թռչող սարքերի ամենամեծ գնումներից մեկն է։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայմանագիրը վերաբերում է Shrike FPV դրոնների մատակարարմանը, որոնք արտադրում է ուկրաինական SkyFall-ը՝ համալրված ամերիկյան Auterion պաշտպանական տեխնոլոգիական ընկերության ծրագրային ապահովմամբ։ Դրոնները նախատեսված են թռիչքի վերջնական փուլում շարժվող թիրախներին ինքնուրույն հետևելու և խոցելու համար։
Հունիսին էլ հայտարարվել էր, որ Մեծ Բրիտանիան մինչև այս տարվա վերջ Ուկրաինային կմատակարարի 150000 անօդաչու թռչող սարք և ավելի քան 350 հակաօդային պաշտպանության հրթիռ ու ռադար։ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը անօդաչու թռչող սարքեր կգնի Կիևից և երկրին կտրամադրի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա։