Shafaq News պորտալը, հղում անելով իրաքյան նոր կաբինետի աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունները տեղի կունենան Իրաքի էն Նաջաֆ և Քարբալա նահանգներում, որտեղ գտնվում են շիա մուսուլմանների գլխավոր սրբավայրերը։ Աղբյուրները հավելել են, որ Իրաքի իշխանությունները մերժել են հուղարկավորության անցկացումը Բաղդադում՝ չնայած Թեհրանի ճնշմանը։ Հուլիսի 8-ին նախկին հոգևոր առաջնորդի մարմինը մեկ օրով կտեղափոխվի Իրաք։
Պարբերականի կարծիքով՝ այս կերպ Իրաքի նոր կառավարությունը ցանկանում է ցույց տալ, որ ձգտում է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականության, որը չի ենթարկվում Իրանի զգալի ազդեցությանը, հատկապես երկրի վարչապետ Ալի Ազ Զեյդիի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ֆոնին: Ըստ տեղեկությունների՝ Փեզեշքիանն ու Ղալիբաֆը կմեկնեն Իրաք՝ մասնակցելու Խամենեիի հրաժեշտի արարողությանը։