Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը պաշտպանել է այն դիրքորոշումը, որ Իրանը պետք է ստանձնի Հորմուզի նեղուցում ականազերծման եվրոպական ռազմածովային գործողության ֆինանսական ծախսերը: Նրա խոսքերը հրապարակել է Der Spiegel-ը:
Առայժմ պարզ չէ, թե արդյոք Բունդեսվերը կմասնակցի այդ տարածքում նավագնացության անվտանգությունն ապահովելու առաքելությանը: Սպասվում է, որ որոշում կկայացվի այս ամռանը, սակայն այն կախված է Իրանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության բանակցությունների առաջընթացից։ Բացի այդ, առաքելությանը Գերմանիայի մասնակցության համար անհրաժեշտ է Բունդեսթագի համաձայնությունը: