Հունիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատողների գործունեության բյուրոյի (ACTRAV) տնօրեն Օլիվեր Ռոբկեին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և ԱՄԿ աշխատողների գործունեության ավագ մասնագետ Գոչա Ալեքսանդրիան։
Պաշտպանը ներկայացրել է հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։
Անահիտ Մանասյանը խոսել է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների ոլորտում առկա խնդիրների մասին` անդրադառնալով առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի, աշխատավայրում գենդերային հավասարության, խտրականության բացառման ոլորտներում առկա խնդիրներին։
Հատուկ անդրադարձ է կատարվել գործադուլի իրավունքի իրացման հետ կապված խնդիրներին և ոլորտում անհրաժեշտ օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման կարևորությանը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ աշխատողների իրավունքների պաշտպանության և արժանապատիվ աշխատանքային միջավայրի զարգացման ուղղությամբ։