Վաղարշապատի համայնքապետարանի հարակից պուրակում տեղադրված եկեղեցիների մանրակերտերը ոչ թե հեռացվել են, այլ տարվել են վերականգնման: Տարիների ընթացքում դրանք վնասվել էին և լրջորեն նորոգելու կարիք կա: Համայնքային բյուջեից 2 միլիոն դրամ է հատկացվել, և մանրակերտերը ոչ միայն կվերականգնվեն, այլև պաշտպանական տեխնոլոգիաներով զինված՝ մի քանի ամիս անց կվերադառնան պուրակ, կլրացնեն իրենց տեղերը ժամանակավորապես դատարկ մնացած ցուցափեղկերում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: