Խորհրդարանի ընտրություններն անցյալում են, մինչդեռ Սամվել Կարապետյանի խոստումը, թե ընտրության ավարտից հետո ունենալու է միայն ՀՀ քաղաքացիություն, մնացել է օդում: Ըստ փորձագետների՝ ռուսաստանաբնակ գործարարը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու պատճառ չունի, կարողություններ ունի Ռուսաստանում, ֆինանսներ՝ Կիպրոսի օֆշորներում: Կարապետյանը միաժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է:
Կհրաժարվի՞ արդյոք նա Ռուսաստանի և Կիպրոսի անձնագրերից, հարցի պատասխանը դեռ հստակ չէ, նրա փաստաբանի խոսքով՝ առկա է գործընթաց, կա նաև անձնական տվյալների որոշակի խնդիր: Հայտնի է միայն, որ ռուսաստանցի գործարը Ֆրանսիայում իր գույքային հայցը վիճարկում է որպես Հայաստանի քաղաքացի: Բանախոսների կարծիքով՝ ՌԴ քաղաքացիությունը այս դեպքում Կարապետյանի համար հղի է իրավական լուրջ ռիսկերով:
Իսկ ահա Ստոկհոլմի տրիբունալում Կարապետյանը վիճարկում է ՀԷՑ-ի պետականացումը՝ որպես Կիպրոսի քաղաքացի: Ի դեպ, Ստոկհոլմի դատարանը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները: Արդեն Հայաստանում իր դեմ հարուցված քրեական գործերով նա հանդես է գալիս որպես երեք երկրների քաղաքացի:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան