Շախմատի Հայաստանի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների արդյունքները Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթում:
Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 7-11-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը:
Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 9-19-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 18-րդ տեղը:
Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Արմեն Վարդանյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 15-25-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 21-րդ տեղը:
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Մանվել Վարդանյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 18-31-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 23-րդ տեղը: