Հայկական տեղեկատվական տիրույթում ժամանակ առ ժամանակ ընդդիմությունը կեղծ նարատիվներ է տարածում:
Քարոզարշավի օրերին գլխավոր թեման Փաշինյանի գլխավորած ուժի հաղթանակի պարագայում 300 հազար ադրբեջանցիների վերադարձն էր: Փորձագետները վերլուծում են, թե ո՞րն է Հայաստանում էմոցիոնալ տագնապ առաջացնող այդպիսի կեղծ նարատիվների տարածման շարժառիթը:
Ընդդիմությունը այդ թեզը Հայաստանի ներքին քաղաքական օրակարգի մաս դարձրեց՝ քվեներ ստանալու նպատակով, նշում են քաղաքագետները, նաև նկատում, որ այդ խոսույթն օգտագործվում էր ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում՝ պաշտոնական մակարդակով:
Այսինքն՝ Մոսկվան ուղղորդում էր, հայաստանյան ընդդիմությունը՝ քաղաքական օրակարգ ձևավորում:
Կեղծ նարատիվները շարունակում են տարածվել նաև ընտրություններից հետո՝ այս անգամ թիրախում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է: Կրկին հայաստանյան ընդդիմության ու ռուսաստանյան մեդայի խոսույթը համընկնում է:
Փորձագետները նաև ուշադրություն են հրավիրում, որ քարոզարշավի ընթացքում ընդդիմությունը հարցերին ուղիղ պատասխաններ այդպես էլ չտվեց, այլ օրակարգ չառաջարկեց:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան