Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ Բահրեյնում ռազմածովային բազային, Իրանի հարվածներից հետո ամերիկյան հրամանատարությունը ռազմական ուժերի դասավորվածության փոփոխության տարբերակներ է մշակում, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Քննարկումներին ծանոթ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ ռազմածովային բազային, ինչպես նաև տարածաշրջանում առնվազն 20 ամերիկյան ռազմական և դիվանագիտական օբյեկտի հասցված լայնածավալ վնասը հանգեցրել է տարածաշրջանային ներկայության վերանայման», - հաղորդում է WSJ-ն։
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են Բահրեյնում բազայի վերակառուցումը, Սաուդյան Արաբիայում և Քուվեյթում իր ներկայության կրճատումը և որոշ բազաների կամ դրանց ծառայությունների տեղափոխումը դեպի արևմուտք՝ իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հասանելիությունից հեռու։ Վնասված կառույցները կարող են չվերականգնվել, իսկ հրամանատարական և վերահսկողական կենտրոնները կարող են տեղափոխվել գետնի տակ։
«Երկու պաշտոնյայի խոսքով՝ Իսրայելը բազաների տեղակայման համար դիտարկվող վայրերից մեկն է»,- գրում է WSJ-ն։
Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ն կարող է է ավելի հզոր ուժեր տեղակայել տարածաշրջանում, սակայն դեռևս որևէ որոշում չի կայացվել։