Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 143 անօդաչու թռչող սարք: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի, Ռոստովի, Աստրախանի մարզերը, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերը, Ղրիմը և այլ տարածքներ:
Վորոնեժին հարվածների հետևանքով բնակելի շենքեր են վնասվել, հայտնի է 5 զոհի և մի քանի տասնյակ վիրավորի մասին: Տուժել է նաև Վորոնեժի կիսահաղորդչային սարքերի գործարանը:
Նավթային օբյեկտ է թիրախավորվել Ղրիմում, որտեղ բենզինի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Բենզինի վաճառքի սահմանափակումներ են նաև Օմսկի, Սարատովի, Իրկուտսկի, Նովոսիբիրսկի մարզերում: