Caspian Europe Forum-ը խթանելու է «Միջին միջանցք» տնտեսական ներուժը, որտեղ գերմանական ինժեներիան, եվրոպական կապիտալը և Կասպյան տարածաշրջանի ռեսուրսներն ու աշխատուժը միավորվում են՝ ստեղծելով կայուն թվային և ֆիզիկական ենթակառուցվածքներ, խելացի արտադրություն, թվային էկոհամակարգեր և կանաչ տեխնոլոգիաների արտահանում։
Հունիսի 15-ին դեսպան Ենգիբարյանը ԱԳ դաշնային նախարարությունում Caspian Europe Forum-ի հրավերով մասնակցել է նախաճաշի ձևաչափով հանդիպում-քննարկմանը։ Մասնակցել են նաև Caspian Europe Forum-ի նախագահ պրոֆ., դր. Ռայներ Լինդները, Գերմանիայի Առևտրաարդյունաբերական պալատի (DIHK) Արտաքին առևտրի ղեկավար դր. Ֆոլկեր Թրայերը, նախարարությունների ներկայացուցիչներ, կազմակերպության ղեկավար կազմում ներգրավված գործարարներ, այդ թվում՝ «Schneider Group» ընկերության ղեկավար Ուլֆ Շնայդերը և «Maleki Group» ընկերության ղեկավար դր.Նադեր Մալեկին և Դարիուս Մալեկին, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների դեսպանները։
ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը գոհունակությամբ անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին և սահմանների բացման հեռանկարներին, առևտրային շղթաների բազմազանեցմանը և նոր ենթակառուցվածքներ ստեղծելու գործում եվրոպական ընկերությունների ներգրավվման կարևորությանը։