2025-ի արդյունքներով ՀՀ-ից արտագաղթը դադարել է և սկսել ներգաղթը: 2025-ը սովորական վիճակում գտնվող առաջին տարին է, երբ մենք ՀՀ քաղաքացիների արտագաղթի դադար ունենք և ունենք ներգաղթ, որովհետև 2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին:
«Իհարկե, սա նույնպես շատ էական է դարձնում 2025 թվականը ՀՀ-ի կյանքում, և միանշանակ և աներկբա՝ պատմական տարի է, հենց թեկուզ պետք է արձանագրեմ՝ 2025-ը պատմական տարի է»,- ավելացրեց վարչապետը:
Նրա խոսքով՝ 2025-ին կայացվել են որոշումներ, որոնք հետագայում կանխորոշելու են ՀՀ զարգացման հետագա ընթացքը:
«Առաջին հերթին՝ դա կապված է խաղաղության հաստատման ու հարակից պրոցեսների հետ»,- ընդգծեց նա: