ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննի վաղը` ժամը 15:00-ին։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել ենք, որ դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով:
Օրեր առաջ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ, սակայն իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։