Նախորդ շրջանում մեծածավալ փոփոխություններ են կատարվել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում, և այս ընթացքում կրկին լավարկումների անհրաժեշտություն է առաջացել: Ըստ այդմ՝ գործադիրը լրացումներ և փոփոխություններ է առաջարկում վերոնշյալ օրենքում:
Նոր կարգավորումներն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Կարգավորվում են ատեստավորման հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով մշակութային ոլորտի առանձնահատկությունները և ատեստավորման արդյունքում վարձատրության բարձրացման մեխանիզմների գործարկման հնարավորությունը: Փոփոխություններ են առաջարկվում նաև հասկացությունների մակարդակում, ինչը թույլ է տալիս «մշակութային կազմակերպություն» և «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունները կարգավորել:
Կարգավորվում են ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
Նախարարի խոսքով օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա ավելի թափանցիկ և հաշվետու դաշտում իրականացնել հետագա գործունեությունը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին: