2026 թվականի ընտրություններում փաստ է, որ ՔՊ-ն Գյումրիում հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն. արդյո՞ք սա ավտոմատ տեխնիկապես նշանակում է, որ Գյումրիի ՏԻՄ-ում պետք է լինեն նոր ընտրություններ: Ավտոմատ տեխնիկապես չի նշանակում, բայց ես կարծում եմ՝ քաղաքականապես նշանակում է. կան բավարար հիմքեր պնդելու, որ Գյումրիի ավագանին պետք է ցրվի, և նոր ընտրություններ կազմակերպվեն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Ես խոսում եմ քաղաքական անհրաժեշտության մասին: Էլ չեմ ասում, որ այս քարոզարշավի ժամանակ տեղի է ունեցել մի քանի մեծ խայտառակություն. դուք մոռացե՞լ եք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդանիկը ձերբակալվել է քարոզարշավից առաջ դեռ կաշառք պահանջելու կամ վերցնելու մեղադրանքով, և մոռացե՞լ եք, որ հրապարակվեց ձայնագրություն, ըստ որի՝ Գյումրիի քաղաքապետ Վարդանիկն ինչ-որ մեկին ասում է՝ ես մեկ քայլ անգամ չեմ անի առանց իքս... կարևոր չէ, թե ով է այս կոնտեքստում՝ օտարերկրյա երկրի:
Հիմա ես կարծում եմ, որ հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի»,- նշեց Ռուբինյանը: