Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ սև ցուցակում ներառելով ավելի քան 80 անհատի և կազմակերպության, այդ թվում՝ Ռուսաստանին բարեկամ երկրների ներկայացուցիչների։ Այս մասին նշված է Եվրոպական միության խորհրդի հայտարարության մեջ։
Այս պատժամիջոցները լրացնում են հիմնական տնտեսական փաթեթները, քանի որ ԵՄ-ն դեռևս չի համաձայնեցրել 21-րդ պատժամիջոցների փաթեթը։ Ցուցակներում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ, իսկ նրանց ակտիվները Եվրամիության երկրներում պետք է արգելափակվեն։ Եվրոպական կազմակերպություններին արգելվում է ցանկացած շփում թվարկված կազմակերպությունների հետ։
Պատժամիջոցների ցուցակում են ներառվել Ռուսաստանի գլխավոր դատախազ Ալեքսանդր Գուցան և նախկին օմբուդսմեն Պավել Աստախովը, մի շարք լրագրողներ ու բլոգերներ, այդ թվում՝ RT-ի (Russia Today) հետ համագործակցողներ:
Սև ցուցակում է հայտնվել Սիմֆերոպոլի և Ղրիմի մետրոպոլիտ Տիխոնին՝ Ռուսաստանի քաղաքականությանը և գործողություններին աջակցելու համար, Մոլդովայի չորս քաղաքացի, Բելառուսի «Իզովաց» ՍՊԸ-ն, Ադրբեջանի «Գլոբալ Շիփ Սոլյուշնս» ընկերությունը և Ադրբեջանից գործարար Թահիր Գարաևը՝ Ռուսաստանի հետ գործարար կապերի համար, ինչպես նաև «Լուկոյլ - Արևմտյան Սիբիր» և «Գազպրոմնեֆտ Շիփինգ» ընկերությունները։