Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը, լսել շնորհավորանքներ ժողովրդավարական ընտրությունների առիթով: Նախարարը ներկայացրել է Հայաստանում և Հայաստանի շուրջ զարգացումները նախընտրական և հետընտրական շրջանում, ընդգծել՝ մեր քաղաքացիներն իրենց քվեարկությամբ վերահաստատեցին խաղաղության մեջ ապրելու կամքն ու եվրոպական հեռանկարների նկատմամբ ձգտումները։ Քննարկվել են Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ուղղությամբ հնարավոր քայլերը: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ում գրել է, որ կտրամադրեն ֆինանսական օգնություն և կօգնեն Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան