Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտն ու հուղարկավորությունը տեղի կունենան հուլիսի 4-9-ը՝ հայտնել է նրա գրասենյակը:
Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով: Դրան հաջորդած հարվածների պատճառով չի հաջողվել ավելի վաղ անցկացնել հրաժեշտի արարողությունը, և Իսլամական Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել հետաձգել միջոցառումը՝ վկայակոչելով ենթակառուցվածքը պատրաստելու անհրաժեշտությունը:
Խամենեիին պատրաստվում են հուղարկավորել Մաշհադում: