ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը՝ 1.3 կմ երկարությամբ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Կապալառու կազմակերպությունն այժմ կատարում է հողային աշխատանքներ, կառուցում է մայթեր, տեղադրում է ջրահեռացման վաքեր։
Աշխատանքները մեկնարկել են այս տարվա գարնանը, ավարտը նախատեսված է մինչև տարվա վերջ։