2026 թ. խորհրդարանի ընտրությունում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Իմ անկեղծ շնորհավորանքները, հարգելի Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ։
Անհամբեր սպասում եմ՝ միասին շարունակելու սկսած աշխատանքը՝ մեր համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ, ի շահ մեր ժողովուրդների, ի նպաստ Հայաստանի խաղաղության և ինքնիշխանության, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի զարգացման»,- գրել է Մակրոնը Իքսի իր էջում: