Եվրամիության նախարարները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակելու՝ Իրանի գործողություններն անընդունելի են։ Ի պատասխան՝ ԵՄ երկրները հավանություն են տվել նեղուցի փակմանը մասնակից իրանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներին:
«Սա առաջին դեպքն է, երբ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում նավարկության ազատության սահմանափակման դեմ, և կշարունակի դա անել», -մամուլի ասուլիսի ժամանակ ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Ըստ Կայա Կալասի՝ որպեսզի Հորմուզի նեղուցը բացվի, Վաշինգտոնն ու Թեհրանը պետք է հակամարտությունը լուծեն դիվանագիտական ճանապարհով։